Անակնկալ ճամփորդություն Խոր Վիրապ, Տափի բերդ-ամրոց

Առավոտյան ես շուտ արթնացել էի ու պայուսակս դասավորել ամեն տեսակ տաք հագուստ բանով, որ մայրիկիս երգչախմբի հետ գնայինք ճամփորդելու: Երբ հասանք եկեղեցու բակ, տեսանք մի ուրիշ մեքենա, որն էլի գնում էր արշավ, բայց ներսում նստած բոլորը երգող դասատուներ չէին, այլ իմ ընկեր-ընկերուհիններ էին, անգամ Էրիկան, Սաթը, Աստղիկը, Ժենյան ու ճանապարհից էլ իմ ընկերուհի Միլենան: Ես միանգամից շատ ուզեցա գնալ իրանց հետ: Ընկեր Տաթևն ու ընկեր Անահիտը ինձ տարան իրենց հետ Խոր Վիրապ, Տափի ամրոց-բերդ ու մի շատ հետաքրքիր մարդու տուն: Այնտեղ ամեն տեսակ կենդանիներ կային, բայց ոչ իրական, այլ հատուկ ձև մշակած ու իսկականի նման: Խոր Վիրապում ես վախեցա իջնեմ աստիճաններով մինչև վերջ, ու գնացի ման գալու և իմ մայրիկի համար հուշանվերներ առնելու: Տափի բերդը շատ նման էր Թալինի ամրոցին: Ես այնտեղ անընդհատ ընկեր Տաթևի ձեռքից բռնած եմ անցել: Ես շատ հավես օր անցկացրի իմ ընկերների հետ ու շատ մոմեր վառեցինք:

13055745_1015208675227683_6275332919343291403_o12983893_1015211378560746_2033095240625003101_o12976995_1015207855227765_4937576989761199862_o13040963_1015211098560774_6477397617646936178_o12973366_1015209971894220_4045127861792461819_o12977225_1015210535227497_8472194259443431663_o13007209_1015215581893659_8353806840685545045_n13048131_1015215111893706_1131442972126075707_o

Leave a comment