Զատիկն ու կարմիր ձուն

Մի օր Զատիկն հանդիպեց կարմիր ձվին: Զատիկն զարմացավ, որ այս աշխարհում շարժվող կարմիր ձու կա: Մի օր էլ նրանք խաղում էին և հանկարծ կարմիր ձուն կորավ: Զատիկը տխուր-տխուր ման էր գալիս, մեկ էլ ճանապարհին հանդիպեց նապաստակին և ասաց.
-Բարև, նապաստակ:
-Բարև, ինչու ես տխրել:
-Որովհետև իմ ընկերը կորել է:
-Նա կարմիր ձու է:
-Այո:
-Նա գնացել է դեպի աջ:
Եվ Զատիկն գնաց դեպի աջ և վերջապես գտավ իր ընկերոջը և նրանք առաջվա պես ուրախ-ուրախ խաղացին:

Leave a comment