Իմ մասին

լալա

Բարև, ես Լալան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Իմ մայրիկն էլ է նույն դպրոցում: Ես դասերից հետո գնում եմ նրա մոտ` կավով աշխատելու: Արդեն շատ փոքր ժամանակվանից կարողանում եմ կուժ, բաժակ սարքել: Ու էլի շատ բաներ եմ կարողանում անել`կարողանում եմ նկարել կտորի վրա, որը կոչվում է բատիկա Շարունակել կարդալ

Advertisements
Հրատարակված՝ Մայրենի-ում | Թողնել մեկնաբանություն

Սպասում

Ըստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  2.  Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալգոցելապրուստճկունԿարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:

 Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էրաչքերում շողաց մի կարևոր միտք:

 

Հրատարակված՝ Մուշեղ Գալշոյան-ում | Թողնել մեկնաբանություն

Ֆրիդա Կալո

Ֆրիդա Կալոն ծնվել է` հուլիսի 6, 1907թ: Մահացել է` հուլիսի 13, 1954թ. 47տարեկանում: Մեքսիկական մշակույթը և Մինչկոլումբոսյան Ամերիկայի ժողովուրդների արվեստները նշանակալի ազդեցություն ուենցան նրա ստեղծագորությունների վրա: Ֆրիդա Կալոն գեղարվեստական ոճը երբեմն նկարագրում են ինչպես պարզամիտ կամ ժողովրդական արվեստ: Սյուրռեալիզմիհիմնադիրներից Անդրե Բրետոնը նրան դասել է սյուրռեալիստների շարքին: Ամբողջ կյանքում նա թույլ առողջություն ուներ: Վեց տարեկանից տառապում էր պոլիոմիելիտով ինչպես նաև դեռահաս տարքում ավտովթարի է ենթարկվել,որից հետո ստիպված է եղել բազմաթիվ վիրահատութունների ենթարկվել, որոնք լուրջ հետևանքներ են թողել նրա հետագա կյանքի վրա: 1929 թվականին նա ամուսնացել է նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ: Եվ ինչպես իր ամուսինը նա ևս սատարում էր Կոմունիստական կուսակցությանը:

Հրատարակված՝ Լալա-ում | Թողնել մեկնաբանություն

Առաջադրանք 1- Առանձին սյունակներում դուրս գրեք մարմինները և նյութերը՝

Ապակի, սեղան, աթոռ, փայտ, կավ, ոսկի, մատանի, պղինձ, պղնձալար, պայուսակ, երկաթ, փորձանոթ, մանրադիտակ, ալյումին, քարտեզ, արծաթ, փուչիկ։
Առաջադրանք 2
Թվարկեք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

  • Կավ
  • Արծաթ
  • Ապակի
  • Պլաստիկ
  • Փայտ
  • Ոսկի
  • Քար

Առաջադրանք 3.

Որոնք են բնության`

քար, նավ, ապակի, սեղան, մատանի, պղնձալար անկենդան բաղադրիչները
ծառ, խոտ, ծաղիկ,  կենդանի բաղադրիչները

Հրատարակված՝ Իմ նկարները-ում | Թողնել մեկնաբանություն

Համո Սահյան «ՄԵՐ ԼԵԶՈՒՆ»

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Հրատարակված՝ Մայրենի-ում | Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 15

    1. Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր:
    2. ծաղրածու, ձուկ, ղեկ, ճուտ, , ջութակ, փուչիկ, ընձուխտ
    3. թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ինչ բառեր ստացար: Այդ բառերը գործածիր նախադասությունների մեջ:
    4. թուր-թյուր-թույր, հուն-հույն, բուն-բույն:
    5. Գրիր բաց թողնված ձայնավորները:

    այժմեական, անէական, անպատեհ, անվրեպ, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, լայնէկրան, մանրէ, վայրէջք, տիեզերք, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, արծաթազօծ, մեղմօրոր, մեղմորեն, նախօրոք, ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, հյուրընկալ, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր, որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։

    1. Գրիր բաց թողնված բաղաձայնները:

    Գաբրիել, դարբին, երբ-գ, իբրև, խաբել, Հակոբ, համբերել, համփույր, փրփուր, սուրբ, ուրբաթ, Քերոբ, աղբանոց, ցայտաղբյուր, եղաայր, ավագ-զ, կողպեք, գող-հ, երբ-գ, զուքել, թագավոր, թարգմանել, կարագ-պ, հոգնակի, մարքարիտ, արդար, արդեն, արթյոք, արդյունք, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), օրիորդ, գնորդ, ժողովուրդ, ընդամենը, ընդհակառակը, փարդամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ասացվածք, ընդարձակ, գլուխկոնձի, համարձակ, բարդ-ձ, թխվածք, բարձր, խցկել, հարձակվել, փորձ, ամբողջ, աղջիկ, եղբայր:

    14.Լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:

    Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվին Տարոն գավառի Հացակեց գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես … : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ …  երաշխավորությամբ  և … արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, … քաղաքներում: …  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք: Առաջին գիրքը, որ թարգմանվել է հայերեն …  է, իսկ հայերեն առաջին նախադասությունը՝… :

    15.Գրի՛ր շարադրություն «Ձայնավորներն ու բաղաձայնները» թեմայով:

Հրատարակված՝ Մայրենի-ում | Թողնել մեկնաբանություն

Մայրենի

1.է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները:

2.Նախադասությունները լրացրու:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`ա, ի, ու, է<ե>, օ<ո>, ը:(և)

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`բ, գ, դ, զ, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:(և)

  1. Ձայնավոր հնչյունները փոխելով ստացիր նոր բառեր:

Պատ, դար, սար, բառ, տող, տուն, վարք, վիզ, հարկ, գարի, կարճ:

Պատ-պետ, դար-դեր-դուր, սար-սեր-սուր, բառ-բեռ-բուռ, տող-տեղ-տաղ, տուն-տոն, վարք-…, վիզ-վազ, հարկ-հերկ, գարի-գերի, կարճ-կիրճ.

  1. Շարունակիր շարքը, գրիր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու, Մարի, Մանե, Լալա, Նարե, Սոնա, Մարիա, Միլենա, Անի, Օֆելիա, Սվետլանա, Սյուզի, Սուսանա, Մարինե, Լիանա, Գայանե, Արմինե, Մերի, Հեղինե.

  1. Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրիր:
  2. Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրիր:
  3. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր:

8.Գրիր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում:

Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ, ղեկ-շեկ,

  1. Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

Խեղճ, ճյուղ, ծիծաղելի-ծաղրածու-ծաղիկ.

 

Հրատարակված՝ Մայրենի-ում | Թողնել մեկնաբանություն

Մեսրոպ Մաշտոց

mesropmashtoc_3Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր: Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ: Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով: Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը:

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը:

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը:

Աղբյուրը՝ www.anunner.com

Հրատարակված՝ Մեսրոպ Մաշտոց-ում | Թողնել մեկնաբանություն