Ինքնաստուգում․ հայ գրականություն

1. Ո՞ւմ պատմությունն է ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» երկի շարունակությունը:

1) Մովսես Խորենացու
2) Ղազար Փարպեցու
3) Փավստոս Բուզանդի
4) Եղիշեի

2. Ո՞րն է Եղիշեի ասույթներից:

1) «Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»։
2) «Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»:
3) «Քաջերի սերունդները քաջեր եք»։
4) «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան»։

3. Բառերի և բառակապակցությունների տեղադրման ո՞ր տարբերակն է ճիշտ:

«Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու ……………… եւ ……………… եւ ընդ այլով յոլով անգամ ……………… թագաւորութեամբ, սակայն բազում գործք Մարիարութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս եւ ………………»:

(1. արժանի գրոց հիշատակի, 2. զօրութեամբ տկար, 3. սահմանեալ, 4. նուաճեալ)

1) 4, 1, 3, 2
2) 3, 2, 4, 1
3) 1, 2, 3, 4
4) 4, 2, 3, 1

4. Տրված հատվածներից որո՞վ է սկսվում Մովսես Խորենացու «Ողբը»:

1)«Ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս… Ո՞վ պետք է այսուհետև հարգի մեր ուսումը, ո՞վ պիտի ուրախանա իմ` իր աշակերտի առաջադիմությամբ…»։
2) «Ողբո՜ւմ եմ քեզ, Հայո՛ց աշխարհ, ողբո՜ւմ եմ քեզ, բոլոր հյուսիսային ափերի մեջ վեհագույնդ»։
3) «Վարդապետները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատվի արժանացած և ոչ թե Աստծուց կոչված, արծաթով ընտրված և ոչ թե Սուրբ Հոգով»:
4) «Մեզ տիրել են խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր ու դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ տալիս»։

5.Ո՞ւմ մահն է Մովսես Խորենացին ողբում` գրելով.

«Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում…»:

1) Հովսեփ Պաղնացու և Հովհան Եկեղեցիացու
2) Կորյունի և Դ-սվիր Ըաբի
3) Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի
4) Վռամշապուհ թագավորի և Վարդան Մամիկոնյանի

6. Ողբալով բարեկարգությունից անշքացած հայ եկեղեցուն` ո՞ւմ հետ է համեմատում այն Մովսես Խորենացին իր «Ողբում».

1) մորը կորցրած զավակի
2) փեսայից զրկված հարսի
3) որդեկորույս մոր
4) որբևայրի կնոջ

7. Ի՞նչ առիթով է գրված Մովսես Խորենացու «Ողբը».

1) իր անհամար ու ծանր մեղքերի գիտակցման
2) Հայոց Արշակունի թագավորության ու կաթողիկոսության անկման
3) Աստծու մեծությանը ձգտելու և չհասանելու տառապանքի
4) Հայաստանի՝ 387 թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև բաժանման

8. Ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

«Եվ տեսնում է ո՛չ երազ քնի մեջ, ո՛չ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ քարի վրա գրելիս, այնպես որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյունի վրա:»:

1) «Վերք Հայաստանի», Խաչատուր Աբովյան
2) «Սամվել», Րաֆֆի
3) «Վարդանանք», Դերենիկ Դեմիրճյան
4) «Հայոց պատմություն», Մովսես Խորենացի

9. Ո՞ւմ մասին է.

«Նա սիրեց մենակեցության վարքը, ինչպես ասել է մեկը, թե ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստը, իսկ ժուժկալող մարդը անապատ է փնտրում։ … Գնում է Գողթն գավառը և ապրում է մենակյացի կյանքով»:

1) Ասպրամի («Դևորգ Մարզպետունի», Մուրացան)
2) Սամվելի («Սամվել», Րաֆֆի)
3) Մեսրոպ Մաշտոցի («Հայոց պատմություն», Մովսես Խորենացի)
4) Վանահոր («Հին աստվածներ», Լևոն Շանթ)

10. Ո՞րը Մովսես Խորենացու ասույթներից չէ:

1) «Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»:
2) «Քաջերի սերունդները քաջեր են»։
3) «Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը` չար գործերի ծնողը»։
4) «Քաջերի սահմանը իրենց զենքն է, որքան կտրի, այնքան էլ կտիրի»։

11. Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:

ա. Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն
բ. Ի ստրկաց կարգի պահել
գ. Կամ ծառայեցուցանելով
դ. Եվ թշնամութիւն յավիտենական
ե. Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել
զ. Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց

1) ա, բ, գ, դ, ե, զ
2) զ, ա, գ, բ, դ, ե
3) ա, զ, գ, բ, ե, դ
4) ե, դ, գ, բ, զ, ա

12. «Սասնա ծռեր» էպոսի («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) հերոսներից ո՞ւմ խոսքն է.

Ես էստեղ նստեմ, կերուխում անեմ,
Մըսրա Մելիք Դավթին գերի՞ պահի։
Բա ամոթ չէ՞ մեզի…
Հացն ու գինին, տեր կենդանին,
Չուր էդա որբ հետ չը բերեմ,
Էս բաժակ իմ բերան չ՛առնեմ։

1) Արմաղանի
2) Քեռի Թորոսի
3) Խանդութի
4) Վերգոյի

13. Տրված հատվածը «Սասնա ծռեր» էպոսի («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) ո՞ր հերոսուհու գեղեցկությունն է պատկերում:

Կ՛իրիշկեմ՝ էնոր էղնգներ, ռանդայով տաշած է.
Ա՜խ, հալա տգո՛, ռանդայով տաշած է…
Կ՛իրիշկեմ՝ էրեսի կարմրություն նռան գինի է,
Ա՜խ, հալա տըգո, նռան գինի է…

1) Ծովինարի
2) Խանդութի
3) Գոհարի
4) Դեղձուն-Ծամի

14. «Սասնա ծռեր» էպոսի («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) հերոսներից ո՞ւմ խոսքն է.

Օ՜, քուրե՛ր, դուք կացե՛ք բարով,
Դուք ինձի քուրություն եք արե,
Օ՜, մերեր, դուք կացե՛ք բարով,
Դուք ինձի մերությո՛ւն եք արե,
Բարի՛ դրկիցներ, դուք կացե՛ք բարով,
Դուք կացե՛ք բարով մեծ ու պստիկով…

1) Մեծ Մհերի
2) Քեռի Թորոսի
3) Դավթի
4) Սանասարի

15 . «Սասնա ծռեր» էպոսի («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) հերոսներից ո՞ւմ խոսքն է.

Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն:

1)Մեծ Մհերի
2) Քեռի Թորոսի
3) Դավթի
4) Փոքր Մհերի

16. «Սասնա ծռեր» էպոսի («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) հերոսներից ո՞ւմ խոսքն է.

Մըսրա օջախ կանգնացուցես,
Հայու օջախ փչացուցես:

1) Սառյեի
2) Իսմիլ Խաթունի
3) Բաղդադի Խալիֆայի
4) Մըսրա Մելիքի

17. «Սաունցի Դավիթ» էպոսում ինչո՞ւ է Դավթի ձեռքի Խաչ պատերազմին սևանում:

1) Խոստացել էր փահլևաններին ամուսնացնելուց հետո շտապ դառնալ Խանդութի ու զավակի մոտ և ուշացել էր:
2) Երդվել էր յոթ օրից վերադառնալ Չմշկիկ Սուլթանի մոտ, որ կռվեն, և մոռացության էր տվել։
3) Հովիվներին խոստացել էր վանքից հարիսա բերել, բայց 40 ավազակների դեմ կռվի մեջ մտնելով՝ մոռացել էր:
4) Երդվել էր մարտի ելնել Պղնձե քաղաքի թագավորի թշնամիների դեմ և ազատել նրան հարկից, բայց խոստումը դրժել էր:

18. Ո՞ւմ ստեղծագործությունից է տրված հատվածը։

Մի՛ գլորիր ինձ,երբ ընկած եմ ես,
Եվ մի՛ կործանիր անօգ գայթածիս,
Աստանդականիս մի՛ վանիր դարձյալ 
Եվ մի՛ հալածիր տարագրվածիս…

1) Գրիգոր Նարեկացու
2) Վահան Տերյանի
3) Եղիշե Չարենցի
4) Պարույր Սևակի

19. Ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Անկար հիվանդիս մ՛ի մահացրու,
Մի՛ ծանրաբեռնիր թույլ ու տկարիս. 
Մի՛ ավելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ,
Դառն հեծեծանքիս` նորանոր ողբեր:

1) Հին աստվածներ», Լևոն Շանթ
2) «Մատյան ողբերգության», Գրիգոր Նարեկացի
3) «Աբու-Լալա Մահարի», Ավետիք Իսահակյան
4) «Տաղ անձնական», Եղիշե Չարենց

20. Ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում…

1) «Ռավեննայում», Ավետիք Իսահակյան
2) «Մեղեդի ծննդյան», Գրիգոր Նարեկացի
3) «Fatum», Վահան Տերյան
4) «Հեռացումի խոսքեր», Եղիշե Չարենց

21. Ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Մի՛ բազմապատկիր ցավս հեծության
Եվ մի՛ խոցոտիր վիրավորվածիս,
Մի՛ դատապարտիր արդեն պատժվածիս,
Բազմաչարչարիս մի՛ տանջիր նորեն…

1) «Մատյան ողբերգության», Գրիգոր Նարեկացի
2) «Գանգատ», Ֆրիկ
է) «Հեռացումի խոսքեր», Եղիշե Չարենց
4) «Բիբլիական», Հովհաննես Շիրազ

22. Նշվածներից ո՞վ է Վարդան Այգեկցու ընտիր առակների մի փունջ վերածել աշխարհաբարի:

1) Հովհաննես Շիրազը
2) Ավետիք Իսահակյանը
3) Ակսել Բակունցը
4) Հովհաննես Թումանյանը

23. Ո՞ւմ ստեղծագործությունից է տրված հատվածը:

Գիտե՛ս, մարմին եմք մըսեղի,
Գեմ արձան չեմք ինչ պըղընձի,
Եղեգըն չեմք, կամ խոտ վայրի,
Որ խանձ արկեալ ես կըրակի…

1) Գրիգոր Նարեկացու
2) Ֆրիկի
3) Նահապետ Քուչակի
4) Պետրոս Դուրյանի

24. Ֆրիկը, մեղադրելով ֆալաքին (ճակատագրին)` մարդկանց նկատմամբ անհավասար, անարդար վճիռներ կայացնելու համար, նրան ի՞նչ է կոչում.

1) իրավ դատավոր

2) ծուռ դատավոր

3) անգետ հալևոր
4) արդար դատավոր

25. Արվեստի ճշմարիտ երկերի համար անհրաժեշտ նախապայմանի ընդգծումը նշյալ ո՞ր գրողի կողմից է ստացել հետևյալ բնորոշումը.

«Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս, իմ հանց պըտուղ կուտայ».

1) Գրիգոր Նարեկաց
2) Ֆրիկի
3) Նահապետ Քուչակի
4) Սայաթ-Նովայի

26. Ո՞րը Նահապետ Քուչակի ստեղծագործություններից չէ:

1) «Թամամ աշխար պըտոտ էկա»
2) «Եկին ու խապար բերին»
3) «Աղուո՛ր, քեզ բան, մի կասեմ»
4) «Երեկ ցորեկով բարով»

27. Հայրեններից ո՞րն է կառուցված երկխոսության սկզբունքով:

1) «Ես աչք ու դու լոյս, հոգի՛»
2) «Եկին ու խապար բերին»
3) «Երեկ ցերեկով բարով»
4) «Աղուո՛ր, քեզ բան, մի կասեմ»

28. Նահապետ Քուչակի «Ժամ-ժամ զիմ ղարիպութիւնս» հայրենում քնարական հերոսը ինչի՞ հետ իրեն չի համեմատում։

1) ջրի
2) նետի
3) աղեղի
4) կռունկի

29. Սայաթ-Նովայի ո՞ր բանաստեղծությունից է տրված հատվածը:

Էրեգ լավ էր քանց վուր էսօր, վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մե՛կ չի ըլի, խաղերումեն բեզարիլ իմ:

1) «Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս»
2) «Աշխարումս ա՛խ չիմ քաշի»
3) «Թամամ աշխար պըտուտ էկա»
4) «Աշխարս մե փանջարա է»

30. Սայաթ-Նովայի ո՞ր բանաստեղծությունից է տրված հատվածը:

Սայաթ-Նովեն ասաց՝ դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դառըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գու լամ՝ վարթիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու. քաղերումեն բեզարիլ իմ:

1) «Աշխարումս ա՛խ չիմ քաշի»
2) «Թամամ աշխար պըտուտ էկա»
3) «Աշխարս մե փանջարա է»
4) «Դուն է՛ն գլխեն իմաստուն իս»

31. Սայաթ-Նովայի ո՞ր բանաստեղծությունից է տրված հատվածը:

Չըտեսայ քու դիդարի պէս՝ դուն դիփունեն բաշ, նազա՛նի,
Թէ խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազա՛նի,
էնդու համա քու տեսնողըն ասում է վա՜շ-վա՜շ, նազա՛նի։

1) «Թամամ աշխար պըտուտ էկա»
2) «Աշխարս մե փանջարա է»
3) «Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս»
4) «Աշխարումս ա՛խ չիմ քաշի»

32. Տրված հատվածը Սայաթ-Նովայի ո՞ր բանաստեղծությունից է:

Անմահական ջըրով լիքըն օսկէ փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրէս շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի՛, է՛նէնց սպանե` սուլթան ու խան իս ինձ ամա։

1) «Աշխարս մե փանջարա է»
2) «Թամամ աշխար պըտուտ էկա»
3) «Աշխարումս ա՛խ չի քաշի»
4) «Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս»

33. Տրված հատվածը Սայաթ-Նովայի ո՞ր բանաստեղծությունից է:

Չըկա քիզ պես հուքմի-հեքիմ, դուն Րոստոմի Զալ՝ թաքա՛վուր.
Ասկըդ ասկերումը գոված՝ հա՛մդ ունիս, գոզալ թաքա՛վուր,
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա՛ տալ, թաքա՛վուր,
Մըտի՛կ արա քու Ստեղծողին՝ նըհախ տիղ ղազաբ մի՛ անի։

1) «Թամամ աշխար պըտուտ էկա»
2) «Աշխատումս ա՛խ չիմ քաշի
3) «Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս»

4) «Աշխարս մե փանջարա է»

Leave a comment