Ռիտա Ջո «Ես կորցրել եմ իմ խոսքը»

Ես կորցրել եմ իմ խոսքը
Խոսք, որ տարար հեռու:
Երբ ես դեռ փոքրիկ աղջիկ էի,
Շուբենակադիե դպրոցից։

Դու խլեցիր այն․
Ես խոսում եմ, ինչպես դու,
Ես մտածում եմ, ինչպես դու,
Ես ստեղծում եմ ինչպես քո
Խճճված բալլադը իմ կյանքի մասին։

Երկու ձևով եմ ես խոսում,
Երկու ձև էլ ասում եմ՝
Քո ճամփան ավելի հզոր է։

Այսպիսով, ես նրբորեն պարզեցի ձեռքերս և ասացի․
— Թող ինձ՝ գտնեմ իմ խոսքը
Եվ ես կպատմեմ քեզ իմ մասին։

Աղբյուր