Վանո Սիրադեղյան «Բուքը, երգը, երեխան»

Ըստ իս Վանո Սիրադեղյանի այս պատմվածքը մարդկային հնարած կարգ ու կանոնների, դրանց արանքում կարևոր արժեքների կորստի ու մարդկային անտարբերության մասին է։

Տղան, դեմ գնալով սաստիկ սառնամանիքի հասցրած ցավերին, ինքն իրեն ներսից անիրական ուժ տալովթեև ժամանակից շուտ, բայց հասել էր իր նշանակետին՝ դպրոցի դռանը։ Ու թեև մի վայրկյան ու մի դուռ էր իրեն բաժանում ներսի ապահով տաքությունից , բայց ողջ ճանապարհի բուքին դիմակայած ձեռ ու ոտքը կարծես կատվածահար եղած լինեին արդեն դռան առաջ, ու երազի մեջ էր լսում մոտեցող ոտնաձայները վերջին հույսը դրա հետ կապելով, թե ուր որ է կմտնի ներս և իր մրսածությունը կավարտվի։

Դպրոցի պահակ Հարութ քեռին, իր անփույթ բնավորությամբ գիշերվա էղածից դեռ չարթնացածմեջտեղ բերեց կանոնները, թե էսքան շուտ ներս չի կարելի։ Կարծես անհաղորդ էր դրսի ցրտին, իհարկե գիտեր դպրոց բերող ճանապարհի դժվարությունյերը, վրա պրծնող շների համույթը, տղայի տարիքը, հագուկապի անապահով֊բացակա կարգավիճակը, բայց խմածությունից ծանր էր դատում ու միտքը դեռ դրան չէր էկել, այլ իր իմացած անգիր կանոններն էին միայն գլխում և, ուշադրություն չդարձնելով տղայի խղճուկ և ցրտահարված տեսքին, չընդունց տղայի ոչ մի խնդրանք, դուռը այդպես էլ չբացեց պատճառաբանելով, որ Ավագը, ով պատմվածքում ներկայացված էր, որպես դպրոցի ղեկավար, արգելել է նրան դպրոցի դռները ժամանակից շուտ բացել։

Պահակը կարող էր ավելի շրջահայաց գտնվել ու տեսնելով օրվա հանգամանքը, տղայի կարգավիճակը` շրջանցեր օրենքները , պատրաստակամություն ու հոգատարություն ցուցաբերեր , որը վեր է ամեն տեսակ կարգ և օրենքից։