Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Պատմվածքը մի տղայի մասին էր, ով պետք է կռիվ աներ իր սիրած աղջկա համար: Սակայն նրա թիկունքին ոչ ոք չկար: Ես կարծում եմ, չկա սիրելու տարիք:

«Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։ Ինձ դուր եկավ այս հատվածը: Տղան ուներ նպատակ, սակայն հոգու խորքում գիտեր, որ միայնակ է, բայց կարևոր է ուժը, ոչ թե քանակը:

«Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց»:  Դժվարը առաջին անգամն է, դրանից հետո ամեն բան հեշտ է լինում: Կարծում եմ սիրելի էակի համար արժի անգամ մեռնել, եթե վստահ լինես, որ նա էլ նույնը կանի: