Բառարանների տեսակները հայերենում

Բառարանները բաժանվում են երկու մեծ խմբի՝ հանրագիտական և բանասիրական (լեզվաբանական)։ Հանրագիտական բառարանը պարունակում է անհրաժեշտ գիտելիքներ շրջապատող աշխարհի ու բնության, հասարակական կյանքի, գիտության ու մշակույթի, տնտեսության, տեխնիկայի, սպորտի ու նշանավոր մարդկանց վերաբերյալ, որոնք ընդգրկված են բառացանկերում։ Հանրագիտական բառարանները լինում են համընդհանուր և մասնաճյուղային։ Բանասիրական (լեզվաբանական) բառարաններում տրվում են բառերի ու դարձվածքների բացատրությունները, տարբեր լեզուներում դրանց իմաստային համապատասխանությունը, ուղղագրությունը, ուղղախոսությունը։ Բանասիրական (լեզվաբանական) բառարանները…