🎄🎉🎁Ամնորի իմ հեքիաթը🎄🎉🎁

🎄🎉🎁Ամանորը բոլոր-բոլորի ամենասիրելի, ամենակախարդական ու բարի օրն է: Այդ օրը մի տարօրինակ փոփոխությամբ ամենամեծ ու դժգոհ մարդն էլ լցվում ու սպասում է առեղծվածային  մի բանի։ Լցվում են բոլոր տներն ու բակերը լույսով, իրարանցումով, քաղաքները տոնական արդուզարդ են կապում ու կախարդում բոլորին մի տագնապով՝ մի անհամբեր տագնապով, որ ամեն քայլին մտածում ես՝  ուր որ է մի բան կպատահի՝ մի շատ կարևոր բան։ Այդ զգացումով սպասում-սպասում ես մինչև Ամանորի գիշերը։ Իրականում, ես հենց այդ ընթացքն եմ սիրում՝ մինչև տոնական գիշերը տանող ընթացքը, երբ ամեն նոր ամանորյա երգ լսելիս, գույն տեսնելիս շունչդ կտրվում է ուրախ մի սպասումով ու միտքդ նորանոր բաներ է հնարում ու մնում կախարդված։ Ամանորյա գիշերը գրեթե միշտ նույն ուտեստով, հրավառությամբ, բարեկամների տուն գնալ-գալով ու շնորհավորանքներով է հասնում, գրեթե միշտ ստանում եմ այն նվերը, ինչ մտքովս անցկացրել եմ, գրել կամ երազել եմ այդ մասին, բայց, միևնույնն է, ինձ համար կիսատ  ու արդեն անհետաքրքիր օրեր են դառնում տոնական օրերը, ուղղակի ձմռան օրեր, իսկ իմ ամանորյա հեքիաթը հենց նախնական սպասելիքի կախարդանքն է, որ միշտ ավելի խորհրդավոր է, ավելի գունավոր ու ավելի լիքը🎄🎉🎁։

Leave a comment