Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթը մենք անցկացրել ենք մի շարք հետաքրքիր զբաղմունքներով։

Այս շաբաթվա ընթացքում խաղացել ենք տարբեր ինտելեկտուալ խաղեր։

Դիտել ենք իտալական «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմը։ Ֆիլմը պատմում է պատերազմական տարիներին ապրող իտալական ընտանիքի մասին և ընդգծում է մարդկային հոգու ուժը և գեղեցկությունը։ Այս ֆիլմի դիտումը մեզ տվեց նոր մտածողություն և ներշնչեց մարդասիրական արժեքներով։

Նաև ունեցել ենք ուսումնա-ճանաչողական այց` տպագրության թանգարան։ Թանգարանում ծանոթացանք տպագրության պատմությանը և տեսանք բազմաթիվ հին ու նոր տպագրական սարքեր։ Հատկապես տպավորիչ էր տեսնել, թե ինչպես է տպագրությունը զարգացել դարերի ընթացքում և ինչպիսի ազդեցություն է ունեցել մարդկության մշակութային և գիտական առաջընթացի վրա։

Leave a comment