Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունտոլեռանտությունհանդուրժել(լատ.՝ tolerantia, համբերություն, համբերատարություն, դժվարությունների ինքնակամ ընդունում), սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն։ Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ։ Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը։ Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել։

Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բուդդան է հռչակել հանդուրժողականության սկզբունքը որպես կրոնական հանդուրժողականություն։ Ըստ որի՝ ոչ ոք չի կարող պարտադրել կրոնական գաղափարներ, որքան էլ բարձր և ազնիվ նրանք թվան։

Ըմբռնողական վերաբերմունք ցուցաբերելով այլ հայացքների, բարքերի սովորույթների բազմազանության նկատմամբ հեշտությամբ է ընկալվում տարբեր ազգերի, ազգությունների և կրոնների առանձնահատկությունները։ Հանդուրժողականությունն ապահովում է ինքնավստահություն և անձնական դիրքորոշումների հուսալիության գիտակցություն, չվախենալով որևէ գաղափարական հոսանքների հետ շփումից, այլ տեսակետների հետ համեմատվելուց և չխուսափելով հոգևոր մրցակցությունից:

Leave a comment